«Մարտի 1-ի մասին հիշեք նաև ձեր քաղաքական առևտրի ընթացքում». Արմեն Աշոտյանը՝ ՀԱԿ-ին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց պատմության դասագրքում Մարտի մեկի ողբերգական դեպքերի  մասին վերջին շրջանում քննարկվող խնդրին:

Նա մասնավորապես գրել է.

«Մարտի 1-ի, ազատությունների և էթիկայի մասին:
Հայոց պատմության դասագրքի շուրջ ստեղծվող լրատվական աղմուկը ցավ է պատճառում: Համալսարանական կոլեկտիվի կողմից ներկայացված տեսակետը կարելի է չկիսել, քննադատել և վիճարկել միմիայն գիտականության հենքի վրա:
Ակադեմիական ազատությունների սահմանափակման, այլակարծության, քաղաքական հետապնդման այս յուրովի դրսևումը ափսոսանք է առաջացնում:

Հասկանալի է, որ պետք է փորձեն քաղաքականացնել, բայց կարո՞ղ են դա գոնե խելոք ձևի անել:

Ինչ վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին և զոհերին, գովելի կլիներ, եթե հայտնի քաղաքական շրջանակները այդ ամենի մասին հիշեին նաև այլ առիթներով, օրինակ, իրենց քաղաքական առևտրի ընթացքում:
5 տարվա մեջ ՀԱԿ-ական շրջանակները այդպես էլ ուրիշ ոչ մի քաղաքական արդյունք չստեղծեցին:
Մնում է կրկին փորձել շահարկել այդ ողբերգական իրադարձությունները և սեփական անփառունակ քաղաքական ուժին շարունակել առատորեն շաղախել մեր 10 հայրենակիցների արյամբ»:

Տեսանյութեր

Լրահոս