Բաժիններ՝

Անհաս օթյակներ՝ հասարակ մահկանացուների համար

Tatron.info-ն հրապարակել է աշխարհի թատրոնների ամենաթանկ օթյակների ցուցակը: Դարեր շարունակ օթյակները եղել են ազնվականների, պաշտոնատար անձանց թատրոնում ունեցած «առանձնասենյակները»: Շատերը կհամաձայնեն, որ օթյակներից որևէ ներկայացում կամ  համերգ դիտելն այնքան էլ հարմար չէ , անգամ հոգնեցուցիչ է՝ ոչ ճիշտ անկյան տակ նստելու պատճառով: Բայց այս ամենով հանդերձ, օթյակները համարվում են աշխարհում ամենապահանջված և երբեմն ՝նաև ամենացանկալի նստելատեղերը: Ինչպես տեղեկացնում է Tatron.info-ն, որքան էլ ֆինանսական հնարավորությունները մեծ լինեն, Մոնտե-Կառլոյի օպերային թատրոնի օթյակներում դժվար թե կարողանաք հայտնվել: Դրանք պատկանում են իշխող Գրիմալդի դինաստիային և ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ։ Այդ օթյակներում տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ է ստանալ ազնվական տոհմի թույլտվությունը։ Միլանյան Լա Սկալայի օթյակներում հայտնվելը համեմատաբար հեշտ է: Պարզապես պետք է հերթագրվել, սպասել հերթին շատ երկար և վճարել 6000-9000 եվրո: Լոնդոնյան օպերայում օթյակների աբոնեմենտների համար ձեզ կառաջարկեն նաև զեղչեր՝ 10%՝ չորս տոմս գնելու դեպքում, 15%՝ հինգ տոմսի, և 20% զեղչ՝ թատերաշրջանի բոլոր ներկայացումների տոմսերը գնելու դիմաց։ Մեկ նստատեղի գինը լոնդոնյան օպերայում 92-97 ֆունտ ստեռլինգ է։ Այնուամենայնիվ, մեկ տոմս գնել չեք կարող՝ անհրաժեշտ է գնել օթյակի բոլոր նստարանների տոմսերը։ Ու դա դեռ վերջը չէ։ Ձեզ տոմս չեն վաճառի, մինչև չանցնեք հատուկ հարցազրույց, որից հետո միայն Լոնդոնի Թագավորական օպերայի ադմինիստրացիան չի խառնվի ձեր թատերական կյանքին ու թույլ կտա ներկա գտնվել ցանկացած ներկայացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս