Դոլարը զիջում է դիրքերը
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/dollar120.jpg)
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 27-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.72 դրամ։ Ամերիկյան արժույթի գինը երեկվա համեմատ նվազել է 0.07%-ով (միջին փոխարժեքը երեկ 406.01 դրամ էր)։ Ընդհանուր առմամբ այսօր բորսայում իրականացվել է 19 գործարք՝ 2 միլիոն 80 հազար դոլար ծավալով: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 404-405 դրամով և վաճառվում 407-408 դրամով: