Բաժիններ՝

Հավի միսը կարող է թանկանալ

«Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանի խոսքով՝ տեղական շուկայում հավի մսի թանկացման միտումներ կան: Ըստ նրա՝ թանկացումը պայմանավորված է նրանով, որ հավի կերի 65 տոկոսը կազմում են հատիկավորները, իսկ ցորենի գներն այսօր բարձրանում են:

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե հավերին տալիս են հորմոնալ կերեր, Գագիկ Մակարյանը նշեց, որ արտասահմանում նման երևույթների ինքը հանդիպել է. «Ցանկացած կերակրատեսակ, երբ մենք ներկրում ենք, դրա անալիզներ, սերտիֆիկատը ուզում ենք պարտադիր: Մինչև հիմա ոչ մի տեսակի կերի սերտիֆիկատի մեջ նշված չէ, որ կան հորմոնալ խառնուրդներ: Արտասահմանում օգտագործում են նման կերեր, երբ արդեն հավը 25 օրեկանում դառնում է 1,5 կիլոգրամ, իսկ մեր մոտ, փառք Աստծո, մորթը կատարում ենք 36-42 օրեկանում, այսինքն`դա բացառվում է»:

Խոսելով տարածված այն տեղեկությունների մասին, թե շուկայում հայտնվել են «Արաքս» թռչնաֆաբրիկայի կեղծ մակնշմամբ ձվեր, Գագիկ Մակարյանը նշեց, որ կեղծ մակնշմամբ ձվեր, իրոք, եղել են, սակայն դրանք «Արաքսի» արտադրանքը չեն եղել:

«Փորձագիտության ազգային բյուրոյում գտել էին, որ մակնշումը չի համապատասխանում մեր ընկերության մակնշմանը: Բացվել է քրեական գործ, որի համաձայն՝ մեր ընկերությունը հանդես է գալիս որպես տուժող կողմ: Իրոք, եղել էր կեղծ մակնշմամբ, սակայն այն մակնշված չի եղել «Արաքս» թռչնաֆաբրիկայի կողմից»,- ասաց թռչնաֆաբրկայի գլխավոր տնօրենը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս