Բուֆոնը 1987 թվականից ի վեր լավագույն դարպասապահն է․ IFFHS
Ջանլուիջի Բուֆոնը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից կազմակերպության գոյության ընթացքում (այսինքն` 1987 թվականից) լավագույն դարպասապահ է ճանաչվել։
Կազմակերպությունը դասակարգումը կատարել է` հիմնվելով դարպասապահների տարեկան գնահատականների արդյունքների վրա: Ցուցակում ներառված են լավագույն 20 խաղացողները: Տարիներից մեկում առաջին տեղը գրաված դարպասապահը ստացել է 20 միավոր, երկրորդը ՝ 19 և այլն:
Վարկանիշում ընդգրկված են՝
1. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս», Իտալիա) – 357 միավոր
2. Իկեր Կասիլյաս (նախկինում՝ «Ռեալ», Իսպանիա) – 260
3. Պետր Չեխ (նախկինում՝ «Չելսի», Չեխիա) – 218
4. Էդվին վան դեր Սար (նախկինում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», Նիդեռլանդներ) – 201
5. Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա) – 200
6. Պետեր Շմեյխել (նախկինում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», Դանիա) – 179
7. Օլիվեր Կան (նախկինում՝ «Բավարիա», Գերմանիա) – 162
8. Խոսե Լուիս Չիլավերտ (նախկինում՝ «Վելեզ Սարսֆիլդ», Պարագվայ) – 146
9-10: Վալտեր Ձենգա (նախկինում՝ «Ինտեր», Իտալիա) – 132
9-10: Անդոնի Սուբիզարետա (նախկինում՝ «Բարսելոնա», Իսպանիա) – 132
11-12-ին․ Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա) – 130
11-12-ին․ Կլաուդիո Թաֆարել (նախկինում՝ «Գալաթասարայ», Բրազիլիա) – 130
13. Միշել Պրուդհոմ (նախկինում՝ «Ստանդարտ», Բելգիա) – 124
14. Ֆաբիեն Բարթեզ (նախկինում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», Ֆրանսիա) – 115
15. Դեյվիդ Սիման (նախկինում՝ «Արսենալ», Անգլիա) – 114
16. Վիկտոր Վալդես (նախկինում՝ «Բարսելոնա», Իսպանիա) – 113
17. Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա) – 112
18. Դիդա (նախկինում՝ «Միլան», Բրազիլիա) – 109
19. Վիտոր Բահիա (նախկինում՝ «Պորտու», Պորտուգալիա) – 94
20. Կեյլոր Նավաս (ՊՍԺ, Կոստա Ռիկա) – 93
Սիրարփի Աղաբաբյան