Հուշաքարը պղծած անձը հայտնաբերվել է
Փետրվարի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ փետրվարի 12-ին անհայտ անձը կարմիր ներկ էր լցրել «Հաղթանակ» զբոսայգու Հայաստանի և Իսրայելի բարեկամության ծառուղում տեղադրված հուշաքարի վրա՝ պղծելով այն:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա տղամարդը, որը նույն օրը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Նախապատրաստվում են նյութեր: