Կարապետյանն անհաջող է մասնակցել ձյուդոյի Իսրայելի մրցաշարին
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող է մասնակցել Թել-Ավիվի միջագզային մրցաշարին:
Իսրայելում մեկնարկած Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի 73 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Կարապետյանը մրցեց Իտալիան ներկայացնող Ֆաբիո Բասիլեի հետ: Իտալացին հաղթեց նվազագույն առավելությամբ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: