Բաժիններ՝

Ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը. Սպերցյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Էդուարդ Սպերցյանը հպարտություն է համարում ընտրանու կազմում հանդես գալը:

Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո առաջինը պատասխանել է ՀՖՖ Telegram-ի ալիքի հարցերին.

– Էդուարդ, ի՞նչ եք զգում այս պահին, երբ հասկանում եք, որ խաղալու եք Հայաստանի ազգային հավաքականում:

– Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը:

– Ինչպե՞ս կայացրեցիք որոշումը:

– Թիմին միանալու որոշումը կայացրել եմ ինքս, իսկ ընտանիքս հավանություն է տվել իմ որոշմանը:

– Ի՞նչ գիտեք Հայաստանի ազգային հավաքականի մասին:

– Միշտ հետևել եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Անձամբ ծանոթ եմ Խորեն Բայրամյանին և Վարազդատ Հարոյանին: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք հավաքականից:

– Հավատում եմ, որ թիմն ի վիճակի կլինի լուծել իր առջև դրած խնդիրնեը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս