Արցախի Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի բնակավայրերում վտանգավոր զինամթերք է վնասազերծվելու
Արցախի Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը փետրվարի 18-ին նախատեսվում է պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները և Արցախում գործող ականազերծման կազմակերպությունները հանրապետության տարածքում շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներն ամենօրյա ռեժիմով: Հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվում է տեղում»,-հայտնում են ծառայությունից:
Լրացուցիչ տեղեկատվության համար գործում է 911 հեռախոսահամարը: