Բաժիններ՝

Զենիթը` ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնության նախաձեռնո՞ղ

«Գազպրոմ» ընկերության խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերը չի բացառել, որ «Զենիթը» կարող է խաղալ այլ առաջնությունում:

«Շատ-շատերը կարծում են, որ մենք կարող ենք ստեղծել ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնություն: Ես նույնպես այս գաղափարի կողմնակից եմ: Եթե գա նոր առաջնություն կազմակերպելու պահը, ապա մենք կգործենք այլ շահագրգիռ կողմերի հետ համաձայնության հասնելու սկզբունքով: Մի քանի օր առաջ այդպիսի խոսակցություն է եղել, այնպես որ մենք կարող ենք խաղալ նաև այլ առաջնությունում», – Միլերի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Դինամո» – «Զենիթ» խաղում հյուրերին տեխնիկական պարտություն գրանցելուց հետո սանկտպետերբուրգցիների ղեկավարությունը մի քանի անգամ ակնարկել է Ռուսաստանի առաջնությունից դուրս գալու հնարավորությունը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս