«Յուվենտուս»-ն Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում է
Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուս»-ն ընդունեց «Ինտեր»-ին: Առաջին կեսում թե «Յուվենտուս»-ը, թե «Ինտեր»-ը մի շարք հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ 45 րոպեներում ևս այդպես էլ գոլեր չեղան և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0: Այս թիմերի առաջին խաղում «Յուվենտուս»-ը հաղթել էր 2:1 հաշվով և «Ծեր սինյորան»-ն էլ դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Կիսաեզրափակչի մյուս խաղում` փետրվարի 10-ին միմյանց դեմ կմրցեն «Նապոլի»-ն և «Ատալանտա»-ն: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր զրոյական ոչ-ոքի հաշվով: