Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուշադրությամբ հետևում է իրադրությանը Հարավային Կովկասում
Կաթոլիկ աշխարհի հոգևոր քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Այս մասին նա հայտարարել է Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Խոսելով աշխարհի տարբեր կետերում քաղաքական իրադրության ու ի հայտ եկած անկայունության օջախների մասին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանին՝ ասելով. «Հատուկ ուշադրությամբ եմ հետևում իրադրությանը Հարավային Կովկասում, որտեղ շարունակվում են մի շարք հակամարտություններ, որոնցից մի քանիսը բռնկվեցին նախորդ տարի՝ խարխլելով ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:
Կաթոլիկ աշխարհի քահանայապետը հույս է հայտնել, որ 2021 թվականին ի վերջո կավարտվի հակամարտությունը Սիրիայում, կվերականգնվի ուղիղ երկխոսությունը իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, կվերականգնվի կայունությունը Լիբանանում և խաղաղությունը Լիբիայում: