Բաժիններ՝

Լեհաստանում տղամարդուն 3.5 մլն դոլար կփոխհատուցեն 18 տարի բանտում անցկացնելու դիմաց

Լեհաստանի բնակիչ Տոմաշ Կոմենդան շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում կստանա բանտում 18 տարի առանց մեղավորության անցկացնելու դիմաց: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

18 տարի առաջ Լեհաստանի քաղաքներից մեկում մահացել էր 15 տարեկան մի աղջիկ, ում բռնաբարել էին և սառնամանիքին թողել դրսում: Կատարվածի համար մեղավոր էր ճանաչվել 23-ամյա Կոմենդան, ում 25 տարվա ազատազրկման էին դատապարտել:

Վերջերս գործում նոր մանրամասներ էին ի հայտ եկել, որոնք ապացուցել էին, որ Տոմաշ Կոմենդան անմեղ է. նա ազատ էր արձակվել:

Ազատ արձակվելուց հետո Կոմենդան որոշել էր պետությունից փոխհատուցում պահանջել բանտում անցկացրած տարիների դիմաց, ինչն էլ բավարարվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս