Բաժիններ՝

Հոսպիտալացման դեպքեր չկան

Ինչպես տեղեկացրել էինք՝ Արմավիրի Նոր Արտագես համայնքի միջնակարգ դպրոցում այսօր թունավորման դեպք էր գրանցվել: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են,  որ վերլուծության արդյունքում պարզվել է, որ դպրոցի մի խումբ աշակերտների և ուսուցիչների շրջանում արձանագրվել են ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխապտույտ, հեղձուկ:

Ըստ առողջապահության նախարարության՝ հոսպիտալացման դեպքեր չկան: Տուժածների ինքնազգացողությունը բավարար է: «Ճշտվում է թունավորման ստույգ պատճառը։ Հավանական է, որ այն եղել է դպրոցի ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքը»,- նշում են ԱՆ-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս