Հրապարակ. ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի նոր համագործակցություն է ուրվագծվում
«Նախագահական ընտրություններին ընդառաջ, բացի ԲՀԿ-ից, ՀՅԴ-ն նույնպես ներկայացրել է երկրի զարգացման իր տեսլականը և զուգահեռ կոնսուլտացիաների շարք սկսել քաղաքական ուժերի հետ: Արդեն իսկ տեղի է ունեցել ՀՅԴ-ՕԵԿ հանդիպումը, երեկ էլ` ՀՅԴ-ՀԱԿ: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները` ՀՅԴ-ն դիմել է նաև ՀՀԿ-ին, Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ խնդիր չկա, սակայն նախագահը երկրում չէ, թող գա, տեսնենք ինչ է ասում»,- գրում է «Հրապարակը» և շարունակում.
«Բանն այն է, որ ՀՅԴ-ի առաջարկած պլատֆորմն, ի տարբերություն ԲՀԿ-ի, ավելի ընդգրկուն է և ներառում է այնպիսի կետեր, ինչպիսիք են բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից, կոռուպցիայի դեմ պայքարը, որոնց ՀՀԿ-ն չի կարող դեմ արտահայտվել:
Ավելին` ՀՅԴ-ն, ի տարբերություն ԲՀԿ-ի, մասնակցել է վարչապետի մոտ տեղի ունեցած հակակոռուպցիոն հանձնաժողովի առաջին նիստին: ՀՀԿ-ից ասում են, որ օրերս թե´ Աշոտյանի, թե´ Շարմազանովի հայտարարություններում ընդգծված հարգանք կար ՀՅԴ-ի նկատմամբ, որի «ուստանովկան» տվել է Սերժ Սարգսյանը: Այնպես որ, նախկին կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի նոր համագործակցություն է ուրվագծվում: