Հայտնի «բանդայի գործով» ամբաստանյալ Արման Դալլաքյանը վիրահատվում է
Բանդիտիզմի հատկանիշներով հարուցված քրեական գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանն այս պահին վիրահատվում է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ամբաստանյալի պաշտպան Վաչագան Քոսյանը: Ըստ պաշտպանի՝ բժիշկները վիրահատությամբ պետք է վերացնեն շուրջ մեկ տարի առաջ ինքնավնասման հետևանքով առաջացած ճողվածքը:
Ամբաստանյալի վիրահատության պատճառով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի (նախագահող դատավոր՝ Մխիթար Պապոյան) այսօրվա նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 3-ը: