Գործարարի սպանության գործով կատարվում է ապացույցների ուսումնասիրություն
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/kalanq-e1353310615579.jpg)
Աբովյան քաղաքում գործարար Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, կատարվում է ապացույցների ուսումնասիրություն:
Այդ մասին Pastinfo.am-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ գործարար Մկրտիչ Խաչատրյանը վնասվածքներ էր ստացել մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատրյանին ծեծի են ենթարկել Ալբերտ Քարհանյանը, Վարդան և Վահրամ Գագիկի Գրիգորյանները:
Վարդան և Վահրամ Գրիգորյաններին հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ին, «ՄԱ Պլազա» ժամանցային համալիրի դիմաց: Ծեծկռտուքի հետևանքով գործարար Մկրտիչ Խաչատրյանը մահացել է: