Lada Prioran՝ նոր արտաքինով
Ռուսական «ԱվտոՎազ» ընկերությունը 2013թ. կիրականացնի Lada Priora մոդելի մեքենաների «ֆեյսլիֆթինգ»: Այդ մասին տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը:
Նոր «Պրիորան» կթողարկվի 2015-2016թ.: Բացի արտաքինից, մեքենան կունենա նաև նոր ներքին հարդարանք: Մասնավորապես, նախատեսվում է փոփոխել նստարանները և ղեկավարման վահանակը։ Կկատարելագործվի նաև անվտանգության համակարգը, գործիքակազմի կառուցվածքը: Բացի դա, «Պրիորան» ձեռք կբերի նաև անվտանգության երկկողմանի վարագույրներ:
Արդյո՞ք նոր Prioran-ն կունեն նոր փոխանցման տուփ՝ ընկերությունը չի մեկնաբանում:
Նախկին Prioran թողարկվել է 2011թ. գարնանը: Ավելի վաղ Տոլյատիի գործարանը խոստացել էր նոր մոդելներին տրամադրել Lada X-ray-ից որոշակի գծեր, որը դիզայներ Սթիվեն Մաթթինի կողմից է ստեղծված: 2013թ. ամռանը «ԱվտոՎազ» ընկերությունը կսկսի դիմափոխված «Լադա Կալինայի» վաճառքը:
Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի տվյալներով, Prioran Ռուսաստանի ամենից շատ պահանջարկ վայելող մարդատար մեքենաներից մեկն է: 2012թ. 10 ամիսների ընթացքում «Priora» մոդելից վաճառվել է 105.3 հազար հատ: Առաջին հորիզոնականը պահպանել է Lada Kalina-ն: Վաճառքի ծավալներով երրորդ տեղում է Lada Granta-ն: