Բաժիններ՝

Apple-ի արժեքը 500 մլրդ դոլարից էլ ցածր է

Apple-ի՝  աշխարհի ամենահայտնի և ամենաթանկ ընկերություններից մեկի բաժնետոմսերի արժեքը նոյեմբերի 15-ի աճուրդի ժամանակ ընկել է 2.1 տոկոսով՝ կազմելով  525.6 դոլար յուրաքանչյուրի համար:

Այսպիսով, Apple-ի կապիտալիզացումն իջել է 500 մլրդ դոլարի նշաձողից: 500 մլրդ դոլարի  սահմանագիծն այն հատել էր 2012թ. փետրվարին: Աճուրդի ավարտին Apple-ի բաժնետոմսերի գներն ընկել են ևս 0.75%-ով:

Վերջին ամսվա ընթացքում Apple-ի կապիտալիզացումը կրճատվել է 17 տոկոսով, չնայած, ընդհանուր առմամբ, տարեսկզբից ընկերության բաժնետոմսերն աճել են 30 տոկոսով: Բաժնետոմսերն ամենաթանկ գնով (700 դոլար՝ բաժնետոմսի համար) ընկերությունը վաճառել է սեպտեմբերի կեսերին, iPhone 5-ի թողարկումից հետո և iPad mini-ի ներկայացումից առաջ:

Ըստ միջազգային լրատվամիջոցների, ներդրողները վաճառում են իրենց բաժնետոմսերը մի քանի պատճառներով: Ամենակարևորն, իհարկե, iPhone 5-ի անբավարար վաճառքի ծավալներն են: Պատճառը ոչ թե ցածր պահանջարկն է, այլ այն, որ Apple-ի համար մոդելներ արտադրողները չեն կարողանում այդքան մեծածավալ պատվերներ ընդունել: Բացի այդ, ներդրողների տրամադրության վրա ազդել է նաև iOS Software ընկերության փոխնախագահ Սքոթ Ֆորստոլի աշխատանքից ազատումը, ով կլքի Apple-ը հաջորդ տարվա սկզբին:

Նոյեմբերի 17-ին Apple-ը 2.65 մլրդ դոլար դիվիդենտներ է վճարել բաժնետոմսերի համար: Դա երկրորդ եռամսյակային դիվիդենտն է՝ վճարված վերջին 17 տարվա ընթացքում: Չնայած Apple-ի բաժնետոմսերի անկմանը, ընկերությունը պահպանում է ամենաթանկ ընկերության իր դիրքերը: Թանկությամբ երկրորդ ընկերությունը Exxon Mobil-ն է, որի արժեքը գնահատվում է «ընդամենը» 392 մլրդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս