Մենք պետք է հաղթահարենք փոքրերից դեպի մեծերը եկող բարդույթները

«Հայաստան և Եվրասիական միություն» թեմայով կայացած այսօրվա սեմինար-քննարկման ժամանակ Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, թե ինչպես ցանացած փոքր երկրի դեպքում, որտեղ քննարկվում է աշխարհակալ ուժերի հետ հարաբերությունների խնդիրը, այնպես էլ Հայաստանում՝ Եվրասիական միությանը անդամակցության հարցը մտավախություն է առաջացնում:

«Այս առումով մի բարդույթ կա, որը պետք է հաղթահարվի: Առաջինը՝ մեծերից դեպի փոքրերը եկող, և երկրորդը՝ փոքրերից դեպի մեծերը եկող բարդույթները: Մասնավորեցնեմ երկրորդ բարդույթը՝ մեր վերաբերմունքը մեծերի հանդեպ: Մոլորակը խոշորագույն ճգնաժամի մեջ է և կայուն ոչ մի խոսք այդ կենտրոնները չեն ներկայացնում, և ներկայանալ նրանց այն սկզբունքով, թե՝ մեզ լավ պահենք, որ մեզ տեսնեն, նկատեն, և այլն, նման կեցվածքը պարզապես անհեթեթ է:

Նրանք, ովքեր հայտարարում են, որ գլոբալ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, այսինքն՝ աշխարհով մեկ գործում են՝ մաքսիմալ ձևով պաշտպանելու իրենց շահերը, հասկանում ենք, որ կոպիտ սխալ է կատարվում այս ուղղությամբ, որովհետև աշխարհն ունի ոչ թե գլոբալ, այլ ամբողջական պատասխանատվության կարիք»,- ասաց Ա. Մանուչարյանը:

Եվրասիական և Եվրոպական միություններին, ըստ նրա, Հայաստանը պետք է մոտենա որպես նախագծերի, որոնք դեռևս զագացման կարիք ունեն:

 

Տեսանյութեր

Լրահոս