Բաժիններ՝

Մտավոր արատ ունեցող երիտասարդները՝ Ծաղկաձորում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոյեմբերի 14-16-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի մտավոր արատ ունեցող 45 շահառուների հանգիստը։

Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: Հաշմանդամ երեխաները Ծաղկաձորում այցելել են Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան։ Նրանց ուղեկցում է կենտրոնի աշխատակազմը՝ մանկավարժներ, դայակներ։

Ըստ «Փրկություն» կենտրոնի ղեկավար Արփինե Աբրահամյանի՝ իրենց շահառու մտավոր արատ ունեցող պատանիներն ու երիտասարդները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են, և երբեք հանգստի նման հնարավորություն չեն ունեցել։ «Սա նրանց համար մի նոր աշխարհ է, որի հուշերով մեր երեխաները շատ երկար կապրեն»,- ասում է Արփինե Արբահամյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս