Ստյոպա Սաֆարյանը Ռոբերտ Սարգսյանին հրավիրում է հեռուստաբանավեճի

ԱԺ մեծամասնական  թիվ 1 ընտրատարածքում (Ավան) առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ից ներկայացված իր մրցակից թեկնածուն` Ռոբերտ Սարգսյանն, ով ըստ Ս.Սաֆարյանի, խոսում է հավասար մրցակցության մասին, իր նախընտրական քարոզարշավը խախտումներով է իրականանցում, քանի որ իր քարոզչությունը սկսել է ավելի վաղ, քան նախատեսված է օրենքով, այսինքն մինչ նոյեմբերի 4-ը:

Ըստ Ս. Սաֆարյանի` ՀՀԿ-ական թեկնածուն, օգտագործելով վարչական ռեսուրսը, հանդիպումներ է իրականացնում ամենատարբեր համայքային հաստատություններում, որոնք ւղղակիորեն գտնվում են իր կամ ո իր փեսայի` քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերահսկողության ներքո:

«Դրանք ծնողական ժողովներ էին, որտեղ մարդկանց կանչում էին անձնագրերով, բաց քարոզչություններ էին պետական հաստատություններում և նաև ցուցումներ ու հանձնարարություններ էին տարբեր աշխատակիցների` ապահովելու ՀՀԿ-ական թեկնածուի հաղթանակը»:

Ս.Սաֆարյանը նաև ավելացրեց, որ լուրջ մանիպուլիացիաներ են գնում ընտրողների հետ, և նույն ընտրատարածքում կա ևս մի թեկնածու` Էդուարդ Պետրոսյան, ով իրեն հռչակել է Հայաստանի ժողովրդական կուսակցության  թեկնածուն, և նույնիսկ որպես ՀԱԿ թեկնածու, չնայած որ ՀԺԿ ղեկավարությունը պնդում է, որ նա որևէ առնչություն չունի կուսակցության հետ,  և ո´չ ՀԺԿ-ն, ո´չ էլ ՀԱԿ-ը պաշտոնապես հանդես չեն եկել նրա թեկնածության աջակցությամբ:

Ս.Սաֆարյանը նշեց, որ ունենալու է հանդիպումներ բնակիչների հետ, և իր նախընտրական շտաբը, որն այսօր պետք է բացվի Ավանում, ձևական բնույթ չի կրելու, ի տարբերություն մյուս թեկնածուի, ով ձևական իմաստով պարզապես հեղեղել է ամբողջ համայնքը:

«Հասունացել է այն պահը, որ հանրությունը տեսնի թեկնածուների բանավեճը, և ես հրապարակավ դիմում եմ ՀՀԿ թեկնածուին, ինչպես նաև բոլոր լրատվամիջոցներին` ակնկալելով, որ նրանք մեզ կհրավիրեն բանավեճի, և թիվ 1 ընտրատարածքի ընտրողները հնարավորություն կունենան երկու հիմնական թեկնածուների բանավեճը և պատասխանները տարբեր հարցերի կապակցությամբ: Ես հրավիրում եմ Ռոբերտ Սարգսյանին հեռուստաբանավեճի»,- ասաց «Ժառանգության» թեկնածուն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս