Երեք դիմում՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի համար

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի» տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի դիմորդները երեքն են: Դիմում ներկայացրել են Մանուկ Համլետի Մանուկյանը, Գաբրիել Ցոլակի Պողոսյանը, ինչպես նաև Գագիկ Անդրանիկի Շաբոյանը: Մրցույթն անցկացվելու է նոյեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը աշխատանքից ազատել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենին՝ Վարանցով Բարսեղյանին: Աշխատանքից ազատվել էին նաև արգելոցի պահպանությունն իրկանացնող այլ աշխատակիցներ, աշխատակիցների մի մասն էլ ստացել էր կարգապահական տույժ: Պատճառը արգելոցից կատարված ապօրինի որսն է եղել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930