Բաժիններ՝

Իրական մտահոգությո՞ւն, թե՞ լոբբինգ

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե ինչու ավտոմեքենաների տեխզննության համար գումար գանձելով` իրականում տեխզննում չի իրականացվում, ինչն ազդում է անվտանգության վրա: Ի պատասխան` վարչապետ Տիգրան Սարգսյանը Արծվիկ Մինասյանին, ըստ էության, մեղադրեց տեխզննման կայանների համար լոբբինգ իրականացնելու մեջ:

Տ. Սարգսյանը հայտարարեց, թե ինքը հասկանում է, որ կա ճնշում տեխզննման կայանների սեփականատերերի կողմից, ովքեր պահանջում են, որ նախկինի նման գումարները ստանան, և այդ նպատակով լոբբինգ են անում: Սակայն, ինչպես ասաց Տ. Սարգսյանը, ինքը համարում է, որ 360 հազար ՀՀ քաղաքացիների ազատել է կոռուպցիայի զոհ դառնալու հավանական վտանգից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս