2021-2022 թվականների համար «Իմ քայլը» հիմնադրամը նոր կրթաթոշակային ծրագիր չի գործարկի
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ 2021-2022 թվականների համար «Իմ քայլը» հիմնադրամը նոր կրթաթոշակային ծրագիր չի գործարկի:
«Ինչպես արդեն նշվել է, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, ս.թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, անցել է բացառապես մարդասիրական ծրագրերի իրականացման: Նշված որոշման շրջանակներում Հիմնադրամը Կրթաթոշակային ծրագիրը 2021-2022 ուսումնական տարվար համար չի իրագործի: Հետևաբար եկող ուսումնական տարվա համար Հիմնադրամը կրթաթոշակային ծրագրի նոր դիմումներ չի ընդունելու:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը, մինչև ուսումնառության ավարտը, կշարունակի աջակցել այն կրթաթոշակառուներին, որոնք արդեն արժանացել են կրթաթոշակի Հիմնադրամից:
Լիահույս ենք, որ բոլորիս ջանքերի համատեղմամբ, կկարողանանք կարճ ժամանակ հետո վերականգնել Կրթաթոշակային ծրագիրը»: