Ինչու Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին․ պարզաբանում է Ալեն Սիմոնյանը

Դեկտեմբերի 26-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն  իր «Ռեքվիեմ -5. Երազանքներ» տեսանյութում խոստացել էր հրապարակել փաստաթուղթ, ըստ որի` Հայաստանը ՀԱՊԿ-ի միջոցով դեռևս պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղեկացվել է սպասվող պատերազմի և դրա ծավալների մասին, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել ՀԱՊԿ օգնությանը դիմելու համար: Հետևաբար՝ հարց է առաջանում, ինչո՞ւ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին:

Չնայած Անվտանգության խորհուրդը տվել էր իր պարզաբանումը, այդուհանդերձ մինչև օրս հստակ չի ներկայացվել, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին:

Այսօր խորհրդարանում 168.am ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչու պատերազմի ողջ ընթացքում Հայաստանը չդիմեց ՀԱՊԿ-ին, որի մասին բարձրաձայնել է նաև Միքայել Մինասյանը:

Ալեն Սիմոնյանը հրաժարվեց սկզբում մեկնաբանել՝ պատճառաբանելով, թե Միքայել Մինասյանի ասածները կարևոր չի համարում հայ իրականության մեջ:

«Ինքն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ դիցուք, Միքայել Մինասյանը չի ասել, այլ իքս քաղաքական գործիչ կամ անձ՝ ինչո՞ւ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին:

«Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցում է իր սահմաններով, ՀԱՊԿ-ի անդամ չի հանդիսանում այն տարածքը, որը ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված է և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղ: Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը, նաև հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, կարող էին լինել անարդյունք, որովհետև կրկնում եմ՝ Հայաստանն է անդամակցում ՀԱՊԿ-ին, այլ ոչ թե Արցախի Հանրապետությունը»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա, երբ ինչ-որ միջադեպեր են գրանցվել ՀՀ տարածքում՝ դիմել են, նաև ինքն է ելույթ ունեցել  ՀԱՊԿ հավաքի ժամանակ և խնդրել միջամտություն, որից հետո ՌԴ-ի գործընկերոջ կողմից եղել է դիմում ՀԱՊԿ ղեկավար Զասին, որ նա նույնպես արձանագրի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս