Բաժիններ՝

Եվրոպական հրամանատարությունը Հայաստանին գնահատում է որպես պարտաճանաչ և վստահելի գործընկեր

Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և ռազմավարական դիրեկտորատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին:

Դերծովակալ Մոնտգոմերիի Հայաստան այցի նպատակն էր 2012թ. ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև իրականացված համագործակցությունը ամփոփելը և 2013թ. համագործակցության հիմնական ուղղությունները նախանշելը:

Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանին գնահատում է որպես պարտաճանաչ և վստահելի գործընկեր ինչպես երկկողմ ռազմական, այնպես էլ Կոսովոյում ԿՖՈՐ-ի (Կոսովոյի խաղաղապահ ուժերի) համագործակցության շրջանակներում և նպատակ ունի էլ ավելի խորացնել համագործակցությունը առաջիկա տարիներին` միևնույն ժամանակ երկարացնելով Կոսովոյում ԱՄՆ ուժերի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման ներգրավվածության ժամկետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար` նշելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և զարգացնել համագործակցությունը ԱՄՆ եվրոպական հրամանատարության հետ` նպատակ ունենալով ընդլայնել հայկական ստորաբաժանումների պատրաստումը միջազգային զորավարժանքների շրջանակներում:

Դերծովակալ Մոնգոմերին այցելել է նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս