«Ինքը դուրս կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը, դա բնավորություն է». Վազգեն Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ինքը դուրս կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը, դա բնավորություն է». Վազգեն Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հայրենիքի փրկության շարժման»  վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ պարզվում է՝ հայ ժողովուրդը շատ բարի ու օրինապաշտ է, քանի որ ցանկացած այլ դեպքում, երբ հայրենիքը նման իրավիճակում գցեին, այդ ղեկավարը երկու-երեք օր չէր մնա։

«Մենք գնում ենք օրինական, բարի ճանապարհով։ Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն այն հասցրեց ամենածանր վիճակի, կարող էր պատերազմը ավելի շուտ կանգնեցներ, բայց կանգնեցրեց այն պահին, երբ մենք ունենանք ամենամեծ կորուստը, դուրս գալուց նույնն է անելու։ Ինքը դուրս կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը, դա բնավորություն է, խասյաթ է։ Մեզանից է կախված, որ այդ գործընթացն արագացնենք, մենք հիմա գնում ենք հանդարտ օրինական ճանապարհով, բայց ինքը չպետք է մնա»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս