Բաժիններ՝

Սիմեոնե. Ատլետիկոն ճիշտ ճանապարհի վրա է

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ հաջողության հասնելու համար իր թիմը շատ ջանք է թափում։

Այս պահի դրությամբ «Ատլետիկոն» գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ ակտիվում ունենալով 28 միավոր։

«Չենք գնահատում հաջողություն բառը, այլ պարզապես աշխատում ենք, որպեսզի հասնենք նրան։ Մեծ հաջողությունն այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած տեղն է։ Եթե թիմը պատրաստ է պայքարելու և համապատասխան ֆուտբոլ է ցուցադրում, ապա ճիշտ ճանապարհին է։ Գոհ ենք, քանի որ սա թիմային աշխատանքի արդյունք է, որն արտացոլվում է խաղադաշտում ֆուտբոլիստի գործողությունների մեջ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930