«Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր». Իշխան Սաղաթելյան

«Հայ ժողովրդի միասնական պայքարը շարունակվում է հանուն հայրենիքի փրկության:  Այսօր բազմաթիվ քաղաքացիներ հաղթահարելով իրենց սուգը, իրենց անձնական ողբերգությունը, պարտությունը, դուրս են եկել պայքարի հանուն ՀՀ ապագայի ու հայրենիքի փրկության»,- «Արժանապատվության երթի» ավարտին նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը համոզված է, որ վարչապետի հեռանալուց հետո կկարողանան կառուցել երազանքների հայրենիքը. «Ուրեմն՝ այսպես միասնական մենք պետք է հեռացնենք այս իշխանություններին և այսպիսի միասնականությամբ կառուցենք մեր երկիրը: Քանի այս ազգադավ դավաճանը գտնվում է վարչապետի պաշտոնում, մեր ժողովրդի և պետականության մեջքն ուղղել հնարավոր չէ»:

Նա նշեց, որ վարչապետին հեռացնելուց հետո՝ աշխարհի ամենահեռավոր անկյունում գտնվող հայն անգամ իր ներուժը պետք է ներդնի հայրենիքի առաջ ծառացած խնդիրների լուծման համար. «Հայ Ժողովուրդը երբեք չպետք է հուսահատվի. հայ մարդը, հայ զինվորը, հայ սպան այս պատերազմին չի՛ պարտվել, հայ ժողովուրդը չի՛ պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանը, պետք է նրան հեռացնենք և շարժվենք դեպի առաջ:

Մեզ անընդհատ հարցնում են՝ այս պայքարի վերջն ի՞նչ է լինելու, քանի՞ օր է շարունակվելու, ձեզանից  շատերը մոտենում են մեզ, կոչ են անում՝ հենց հիմա անհապաղ գործողությունների միջոցով անհապաղ հեռացնենք իշխանություններին, ես շարժման ղեկավարության անունից ձեզ բոլորիդ վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր: Եթե Նիկոլն ինքնակամ, շատ արագ չհեռանա, ապա պաշտոնը կհեռացնենք իրենից»:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ առաջիկայում բողոքի ակցիաները կշարունակվեն. «Մենք մեր գործողությունների արդյունքում հասնելու ենք մեր նպատակին և դրանում թող որևէ մեկը չկասկածի: Վաղը նույնպես երթ ունենք: Այս երթերի ընթացքում օրեցօր մեր ուժերը կրկնապատկվում են, մեզ միանում են նոր մարդիկ, մեր շարքերն ընդլայնվում են:  Այս գործողությունների արդյունքում մենք առաջիկա օրերին հասունացնելու ենք վերջնակապես Նիկոլի հեռացումը. Նոր տարին՝ առանց Նիկոլի»:

Քաղաքական գործչի ելույթի ժամանակ բեմահարթակ բարձրացավ ինչ-որ քաղաքացի, նրան իջեցրին, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Սադրանքների չտրվել: Նիկոլի շուրջ մնացել են ընդամենը մի քանի սադրիչներ և որոշ ներկուսակցական շրջանակներ: Նիկոլը չունի որևէ լեգիտիմություն, որևէ բարոյական իրավունք՝ ղեկավարել մեր երկիրը:

Ուշադրությունը դեպի այստեղ, սադրանքներին չենք տրվում, Նիկոլը պետք է հեռացվի, և վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս