Բաժիններ՝

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները գտնվում են բժիշկների հսկողության ներքո

Ադրբեջանից դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

«Գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, և այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ ստանալով բժշկական եւ բարոյահոգեբանական անհրաժեշտ աջակցություն»,-հայտնեցին գրասենյակից:

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։

Աննա Գրիգորյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031