Պարգևավճարներո՞վ բյուջե, թե՞ առանց դրա. քաղաքապետարանի առաջարկը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին նիստ է հրավիրել: «Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը քաղաքային իշխանությունները նպատակ ունեն քննարկելու Երևանի քաղաքապետարանի 2021 թվականի բյուջեի նախագիծը, ավագանու անդամներին ներկայացնել երկու բյուջեի տարբերակ: Առաջին տարբերակի բյուջեում ներառված են պարգևավճարի համար նախատեսված գումարներ, իսկ երկրորդում այդ պարգևավճարները չկան: Առաջարկվել է ավագանու անդամներին հանձնաժողովներում քննարկել ու որոշում կայացնել, թե որ տարբերակն է բոլորի համար ընդունելի:

Բանն այն է, որ եթե Երևանի ավագանու ընդդիմության հատվածը հաստատի, որ առաջին տարբերակն է, այսինքն՝ պարգևավճարնորվ բյուջեն է ընդունելի, ապա քաղաքային իշխանությունները պարսավանքի ենթարկվելիս կհայտարարեն, որ դա եղել է նաև ընդդիմության որոշումը: Դրա համար էլ, ըստ մեր տեղեկությունների, Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը քննարկում են, թե ինչպես պետք է վարվեն: Նույնիսկ քննարկվում է բոյկոտ հայտարարել ու ընդհանրապես չմասնակցել բյուջեի քննարկումներին ու հաստատմանը»։

Տեսանյութեր

Լրահոս