Ժիրինովսկին վերընտրվեց ՌԼԴԿ-ի նախագահ

Վլադիմիր Ժիրինովսկին դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության 32-րդ համագումարի ընթացքում վերընտրվել է կուսակցության նախագահ: «Գաղտնի քվեարկության արդյունքներով Վլադիմիր Վոլֆի Ժիրինովսկին հավաքել է քվեների անհրաժեշտ քանակությունը ՌԼԴԿ – Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական քաղաքական կուսակցության նախագահ ընտրվելու համար»,- ասված է համագումարի հաշվիչ հանձնաժողովի արձանագրության մեջ:

Սույն որոշումն ընդունվել է միաձայն, ընդամենը քվեարկությանը մասնակցել է 80 պատգամավոր կուսակցության 70 տարածաշրջանային բաժանմունքներից: Բացի դրանից, համագումարի մասնակիցները վերընտրել են կուսակցության բարձրագույն խորհուրդը՝ բաղկացած 14 հոգուց եւ կենտրոնական վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովը: Ժիրինովսկին կուսակցությունը գլխավորում է դրա հենց ստեղծումից, կուսակցության կազմավորման մասին որոշումն ընդունվել է 1989 թվականի դեկտեմբերի 13-ին, այն ժամանակ տակավին Խորհրդային Միության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջին սահմանադիր համագումարը տեղի է ունեցել 1990 թվականի մարտի 31-ին, վերանվանվել է ՌԼԴԿ 1992 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս