Փաշինյանը բավարարել է Ալիևի հերթական պահանջը. 2014թ. Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները կհանձնվեն Ադրբեջանին. «Մեդիապորտ»

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրում է․ «Ըստ տեղեկությունների՝ այս քայլի դիմաց Ադրբեջանը կվերադարձնի գերեվարված հայ զինվորներից ընդամենը մի քանիսին: Ստացվում է, որ այս քայլով Փաշինյանը դարձյալ ժողովրդից գաղտնի որոշել է բավարարել թշնամու հերթական պահանջը, քանի որ հենց այս երկու գերիների համար էր Ալիևը հայկական կողմի առաջ դրել «բոլորը բոլորի դիմաց» պահանջը:

Mediaport-ի տեղեկություններով՝ ադրբեջանական դիվերսանտներին հանձնելու գործընթացը տեղի է ունենալու այսօր։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ»։

Տեսանյութեր

Լրահոս