Արայիկ Հարությունյան-ՄԽ համանախագահներ հանդիպումը չեղարկվել է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրված  հանդիպումը չեղարկվել է։

168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշեց, որ նախաձեռնությունը հայկական կողմինն է եղել:

«Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հաշվի է առնվել այն փաստը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,– ասաց նա։

Նշենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում Բաքու այցից հետո Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ):

Տեսանյութեր

Լրահոս