«Եթե ձեր մեջ կա մեկը, ով կասի, թե երդման տեքստի ո՞ր մասին է հավատարիմ եղել, և ինչպե՞ս, անձամբ ես, այդ մեկին կհամարեմ նիկոլական հանգամանքների զոհ, և ո՛չ Հայրենիքի Դավաճան»

ԱՐտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անողնաշար պատգամավորներին։
Սա ձեր երդման տեքստն է։ Ուշադիր կարդացեք, ու վերհիշեք, թե ի՞նչ երդում եք տվել։

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Հիմա հարցը. եթե ձեր մեջ կա մեկը, ով կասի, թե երդման տեքստի ո՞ր մասին է հավատարիմ եղել, և ինչպե՞ս, անձամբ ես, այդ մեկին կհամարեմ նիկոլական հանգամանքների զոհ, և ո՛չ Հայրենիքի Դավաճան»։

Տեսանյութեր

Լրահոս