ՊՆ-ն չգիտի՝ Արայիկ Հարությունյանը ու՞մ է դիմել օգնության համար․ «Փաստինֆո»
ՀՀ ՊՆ-ն հորդորում է՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել, թե պատերազմի ընթացքում ու՞մ է դիմել օգնության համար։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՊՆ-ի հետ՝ պարզելու, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, մարդահամալրում չի իրականացվել համապատասխան կարգով՝ չարձագանքելով Արայիկ Հարությունյանի խնդրանքներին, որտեղից մեր այդ հարցին ի պատասխան հորդորեցին Արայիկ Հարությունյանից ճշտել, թե կոնկրետ ում է դիմել օգնության խնդրանքով և այդ հարցերը տալ նրանց։ Դիտարկմանը, թե ձայնագրությունում հնչել է նաև ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի անունը, ՊՆ-ից ևս մեկ անգամ հորդորեցին՝ դիմել Արայիկ Հարությունյանին։
Հիշեցնենք, երեկ տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային հերթական ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել: Կողմերից մեկը մեզ հետ զրույցում հաստատել էր հեռախոսազանգի իսկությունը, սակայն այլ մանրամասներ չէր հայտնել։



