ԼՂ-ում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանական միջոցներով

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով՝ կրակոցներից և բեկորներից պաշտպանվելու, ինչպես նաև մոտակա տարածքին հետևելու համար, ՌԴ ՊՆ-ին հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուս խաղաղապահներն իրենց դիտակետերը կահավորել են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, սննդի պատրաստման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ՝ մշտական էլեկտրաէներգիայով: Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորումներ, էլեկտրական սարքեր, ջեռուցման և օդորակման համակարգ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031