Բաժիններ՝

Դինամոն հաղթեց, իսկ Բերեզովսկին խաղադաշտ դուրս չեկավ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Ալանիայի» նկատմամբ: Խաղն ավարտվեց 2:0 հաշվով, իսկ տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կևին Կուրանյին:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պահեստայինների նստարանին էր և չմասնակցեց հանդիպմանը:

Այս հաղթանակից հետո «Դինամոն» 18 միավորով  10-րդ հորիզոնականում է:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս