Պատրանք և իրականություն
«Ցանկացած բան կարող է վերածվել պատրանքայինի` մեկ պատճառով. քանի որ առևտրական ուժերը միշտ պատրաստ են գործարքների` այս կամ այն ձևով, այս կամ այն արտաքին ուժի միջամտությամբ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը կառավարվող գործընթաց է և միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: «Արտաքին ուժերն էլ հակված են մեկ գործընթացով վախեցնել, ավելի մեծ բան պոկել իրենց համար, հասնել իրենց նպատակներին` ոչ թե ջախջախելով, այլ ձեռնտու գործարքի մեջ մտնելով: Չենք կարող կանխագուշակել, թե ինչը կվերածվի պատրանքի, բայց այսօր երևում է հետևյալը` այն, ինչ կա, գնում է կտրուկ աշխուժացում այն պնակի, որ անվանում ենք քաղաքական: Իսկ դրա հետևանքը լինելու է ժողովրդի աշխուժացումը, ինչը ստեղծում է հնարավորություն` այլ որակի անցնելու համար: Եվ հարցն այն է, թե ինչպիսի՞ն կլինի այդ որակը` կլինի՞ հերթական պատրանքը, շղարշը` քաղաքացիական հասարակարգի նոր զարգացման, սահմանադրական կարգի նոր դրսևորման ձևով, թե՞ իրոք կանցնենք նոր մարդու աշխարհին»,- ասել է նա: