«Հիմնադրամի գլխին ինչո՞ւ եք սարքում: Թե՞ Հիմնադրամում էլ ամեն ինչ պետք է ընդունելի լինի Հայկական կողմին, Արցախին և ադրբեջանին…». Արա Վարդանյան
Հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես փորձում եմ Համահայկական Հիմնադրամի մասին շատ չարտահայտվել, քանզի միշտ ասել եմ, որ այս կառույցը քաղաքական չէ և բոլորովս պետք է այն զերծ պահենք քաղաքականացնելուց։
Բայց այսօր ստիպված եմ անդրադառնալ.
Ինչպես մենք տեղեկացանք մամուլից Հիմնադրամի կողմից հավաքագրված գումարների մի զգալի մաս, համաձայն Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամների մի քանի որոշման, փոխանցվել է ՀՀ կառավարություն։
Ինձ համար զարմանալին այն է, որ ըստ իմ ունեցած տեղեկությունների ՀՀ 2-րդ Նախագահի գրասենյակը քիչ է վերջին երկու տարվա ընթացքում չի ստացել հիմնադրամից որևէ գրություն, այլ նաև Նախագահ Քոչարյանը, որպես Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամ տեղեկացված չի եղել կառավարությանը գումարներ փոխանցելու որոշման մասին։ Ավելին, նրան չի ընձեռնվել հնարավորություն մասնակցելու այդ հարցի շուրջ քվեարկությանը։ Սա համարում եմ կոպտագույն խախտում։ Կարծում եմ նաև, որ նման որոշում ընդունվել է ելնելով միայն քաղաքական դրդապատճառներից։ Սա անթուլատրելի աշխատելավոճ է։ Չեմ զարմանա եթե պարզվի, որ նման գրություններ չեն ուղարկվել նաև այլ հոգաբարձուների անդամներին։
Ավելին, վերջին երկու շաբաթվա ընթացքում, հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերված գումարների մասին տարբեր պաշտոնյաների կողմից տրված իրարամերժ բացատրությունները իրականում միայն խճճում են իրավիճակը։ Սա ևս անթուլատրելի է։
Ես քաջ գիտակցում եմ, որ ինձ վրա գործ սարքելը օրվա թելադրանքն էր, որպեսզի Հիմնադրամը անցնի նիկոլի ենթակայության տակ։ Լավ, գլխիս սարքիք հասկացանք, բա Հիմնադրամի գլխին ինչո՞ւ եք սարքում։ Հիմնադրամը ձեզանից առաջ էլ է եղել, ձեզանից հետո էլ կլինի, չկասկածեք։
Թե՞ Հիմնադրամում էլ ամեն ինչ պետք է ընդունելի լինի Հայկական կողմին, Արցախին և ադրբեջանին…»: