Վարդան Ղուկասյանը հրավիրված չէ Սամվել Բալասանյանի երդմնակալության արարողությանը

Նոյեմբերի 12-ին, ժամը 13-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի երդմնակալության արարողությունը, որին  հրավիրված են իշխանական սեկտորի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ Շիրակի մարզպետարանից, ՀԿ ներկայացուցիչներ, ուժային կառույցների աշխատակիցներ:

«Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների երդմնակալության հանդիսավոր արարողությանը հրավիրյալների ցուցակում են եւ Շիրակի մարզպետարանի աշխատակազմից, Շիրակի թեմի առաջնորդարանից, մշակույթի, սպորտի ոլորտի, ինչպես նաեւ ուժային ոլորտից ներկայացուցիչներ: Նաեւ` լրագրողներ»,- ասաց Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Ըստ Եգանյանի, հյուրեր կլինեն նաեւ մայրաքաղաքից.«Իհարկե, այդ հյուրերի ցուցակն հիմա իմ ձեռքի տակ չէ, բայց պատգամավորներ էլ հրավիրված են, չնայած, որ երկուշաբթի օրը մեկնարկում է ԱԺ քառօրյան եւ դժվար թե կարողանան մասնակցել արարողակարգին»:

Վարդան Ղուկասյանը, որպես Գյումրու երկարամյա նախկին քաղաքապետ, մասնակցելո՞ւ է արարողությանը, կամ արդյո՞ք հրավիրվածների ցուցակում է հարցին, Զ. Եգանյանն ասաց. «Արարողակարգին նախատեսվում է հրավիրել միայն պետական կառույցներից ներկայացուցիչներ, հասարակական սեկտորից մարդիկ, արարողակարգը կազմվել է այդ ձեւաչափով: Այդ շրջանակներից դուրս չենք ընդլայնվել»:

galatv.am

 

Տեսանյութեր

Լրահոս