![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանն ընդունել է Ամստերդամի Թագավորական կոնցերտգեբաու նվագախմբի դիրիժոր Լորին Մաազելի գլխավորած պատվիրակությանը
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/2077_b.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևան ժամանած Ամստերդամի Թագավորական կոնցերտգեբաու նվագախմբի դիրիժոր Լորին Մաազելին, բրիտանական հեղինակավոր Հարիսոն Փարրոթ արվեստի մենեջմենթի ընկերության հիմնադիր և ղեկավար Ջասպեր Փարրոթին և Եվրամիության փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բրլեկին:
Սերժ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ նվագախմբի այցը մեր երկիր և այսօր երեկոյան նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում նախատեսված համերգը հայ երաժշտասեր հասարակայնության համար բարձր արվեստի հետ շփվելու ևս մեկ հրաշալի հնարավորություն և մեծ իրադարձություն համարել: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են հյուրընկալելու հռչակավոր դիրիժոր Մաազելի գլխավորած նույնքան հռչակավոր նվագախումբը:
Լորին Մաազելն իր և նվագախմբի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալվել հինավուրց մի երկրում, որը հայտնի է իր դարավոր մշակույթով: