Ռուսաստանը ԱՀԿ է ուղարկել «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի փաստաթղթերն ուղարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Այդ մասին հաղորդել է գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան:

«Դեկտեմբերի 8-ին ԱՀԿ է ուղարկվել ռուսաստանյան եւս մեկ պատվաստանյութի փաստաթղթերը. դա «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն է, եւ մենք սպասում ենք ԱՀԿ-ի որոշմանը»,-ասել է Պոպովան՝ հանդես գալով դեկտեմբերի 9-ին կայացած Միջազգային գիտա-գործնական խորհրդաժողովում, որը նվիրված էր նոր կորոնավիրուսային վարակի եւ մյուս վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին:

Պոպովայի խոսքով՝ միջազգային համագործակցությունն սկսվել է դեռ այս տարվա հունվարին, երբ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնն ընդգրկվել է եվրոպական լաբորատորիաների ռեեստրում, որոնք ԱՀԿ-ին աջակցում են COVID-19-ի հետ կապված ախտորոշմանը: Ներկայում «ԷպիՎակԿորոնա»-ն անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը:

Կորոնավիրուսի դեմ առաջին ռուսաստանյան պատվաստանյութը դարձել Է «Սպուտնիկ V»-ն, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն հաջողությամբ անցել Է փորձարկումների բոլոր փուլերը:

Աշխարհի մոտավորապես 50 երկիր Ռուսաստանից պատվիրել է այս պատվաստանյութի 1,2 մլրդ չափաբաժին: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնա»-ն, գրանցվել է հոկտեմբերի 14-ին: Նոյեմբերին սկսվել է պատրաստուկի հետգրանցումային հետազոտությունները 60-ից բարձր տարիքի 150 կամավորների եւ 18-ից բարձր տարիքի 3 հազար կամավորների վրա:

Պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պլանավորված է 2021 թվականի սկզբին: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում է, պատվաստանյութը գրանցում կարող է ստանալ մինչեւ տարեվերջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս