«Եթե կարծում եք, որ ԱԺ-ում իմքայլականների շուրթերից այսօր հնչած հայտարարությունները պատահական են, ուրեմն դուք մոլորյալ եք»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե կարծում եք, որ ԱԺ-ում իմքայլականների շուրթերից այսօր հնչած հայտարարություններնն առ այն, որ «մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում նորմալ են վերաբերվում» և որ պետք է «Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք», պատահական են, դուք մոլորյալ եք։

Սրանց ազգադավ շեֆն ու այս ոհմակը քիչ է, վաճառել են մեր հայրենիքը, ոչնչացրել 30 տարվա ազգային պետականության ողջ արժեհամակարգն ու 5000 հայ երիտասարդի կյանք խլել, դեռ իրենց սև գործն ավարտին չեն հասցրել։

Նրանք ոչ միայն ազգային աղետի ճարտարապետներն են։

Նրանք փորձում են լեգիտիմացնել մեր պարտությունն ու պատերազմի արդյունքները։

Հողատու ստահակը պետք է օր առաջ հեռացվի»:

Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլ»-ական, Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե պետք է փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել հաղթող կողմի՝ Ադրբեջանի հետ։

Իսկ «իմ քայլ»-ական մյուս պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ասել է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում:

Տեսանյութեր

Լրահոս