Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը կոչով դիմել է Արման Թաթոյանին

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրում ՀՀ ոստիկանության կողմից այսօր խաղաղ հավաքներ անցկացնող տասնյակ քաղաքացիների նկատմամբ պետական հարկադրանքի ոչ իրավաչափ կիրառման, ապօրինի վարչական ձերբակալությունների և անհամաչափ ուժի կիրառման փաստերի վրա:

«Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ և հավաքների մասնակիցներ այժմ անհիմն գտնվում են ՀՀ Ոստիկանության տարբեր բաժիններում և բաժանմունքներում, սահմանափակված են նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

ՀՀ ոստիկանություն կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ գործողությունները խախտում են «Ոստիկանության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքների մի շարք հոդվածներ և դրույթներ` դրանով իսկ ոտնահարելով Սահմանադրության և իրավական պետության ոգին, ինչն անընդունելի և խիստ դատապարտելի է։

Կոչ ենք անում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները ապօրինությունների կանխման և արձանագրման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության ապահովման համար»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս