Ոստիկանները փակել են Մելիք-Ադամյան փողոցը
Մելիք-Ադամյան փողոցի սկզբնամասում կենտրոնացած ոստիկանական մեքենաները փակել են փողոցը, սահմանափակված է երթևեկությունը: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում հանրապետության ամբողջ տարածքում: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ անհնազանդության ակցիաները կտևեն մինչև ժամը 17:00-ն:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ընդդիմադիր ուժերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինքնակամ հրաժարական տալու համար ժամանակ տվեցին՝ մինչև այսօր ժամը 12:00-ը, սակայն վարչապետը հրաժարական չտվեց, և, ինչպես խոստացել էին, ընդդիմադիրները սկսեցին անհնազանդության ակցիաներ Երևանի տարբեր հատվածներում: