Կարդրային փոփոխություններ ՌԴ ԶՈՒ-ում
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/Russia-Missile-Defense-Valery-Gerasimov.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր զբաղեցրած պաշտոնից ազատել է ՌԴ զինված ուժեր Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովին, նրա փոխարեն նշանակելով գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին,նա նաև ՊՆ փոխնախարարն է: Մինչ այդ նա Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարն էր:
Ենթադրվում էր, որ Պուտինը ՊՆ փոխնախարար կարող է նշանակել ռազմաօդային ուժերի հրամանատար Վլադիմիր Շամանովին, սակայն ՌԴ նախագահը ՌԴ ՊՆփոխնախարար է նշանակել Արևելյան ռազմական շրջանի հրամանատար գեներալ գնդապետ Ալեքսանդր Բախինին: Այս փոփոխությունները հետևեցին ՌԴ ՊՆ նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնաթողությանը, և նրա փոխարեն Սերգեյ Շոյգուի նշանակմանը: