Բաժիններ՝

Իրանն արգելում է զուգարանի թղթի ներմուծումը

Իրանի իշխանություններն արգելել են շքեղության առարկաների ներմուծումը։ Արգելքը պայմանավորված է երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, որոնց արդյունքում ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է, և անհրաժեշտություն է առաջացել կրճատել արտարժութային ծախսերը։

Արգելքը, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 7-ին, տարածվում է 75 անուն ապրանքների վրա։ Դրանց թվում են ավտոմեքենաները, ձեռքի ժամացույցները, բջջային հեռախոսները, նոութբուքերը և անգամ զուգարանի թուղթը։

Նշենք, սակայն, որ որոշումը վերաբերում է միայն պատրաստի ապրանքներին։ Այսինքն՝ հնարավոր է ներմուծել վերը նշված ապրանքների դետալները և տեղում հավաքել։

Իրանը ստիպված է արտարժույթ խնայելու քաղաքականություն վարել այս տարվա հուլիսի 1-ից սկսած, երբ Եվրամիությունը պատժամիջոցների պատճառով հրաժարվեց իրանական նավթից։

Արդյունքում՝ իրանական արժույթի՝ ռիալի փոխարժեքը տարվա սկզբի համեմատ եռակի արժեզրկվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930