Զոհրաբյանն ու Զուրաբյանը` բանակցողներ

ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն արդեն նշանակել են բանակցողներին, ովքեր պետք է այս երկու քաղաքական ուժերի անունից համատեղ կոնսուլտացիաներ անցկացնեն: ՀԱԿ-ի կողմից բանակցողը խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն է, իսկ ԲՀԿ-ի կողմից` խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այս երկու քաղաքական ուժերն ունեն հակադիր քաղաքական ցանկություններ. ՀԱԿ-ը փորձելու է համոզել, որ ԲՀԿ-ն պաշտպանի իրենց թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն ընդհակառակը` պետք է համոզի, որ ՀԱԿ-ը պաշտպանի իրենց թեկնածուին: Նաիրա Զոհրաբյանը նախորդ օրը հայտարարել է, որ կուսակցության մեծամասնությունը կողմնակից է, որ ԲՀԿ-ն ընտրություններում հանդես գա սեփական թեկնածուով, նույնը կրկնում են ՀԱԿ ներկայացուցիչները, որ իրենց համար նախագահի ամենաընդունելի թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: ԲՀԿ-ում համոզված են, որ ՀԱԿ-ը պարտադրված է զիջել իրենց, քանի որ առանց ՀԱԿ-ի` իրենք կարող են մասնակցել ընտրությունների, իսկ ՀԱԿ-ն առանց իրենց` դժվար թե:

Տեսանյութեր

Լրահոս